-
09.12.2020|
14:25
Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով` Ազգային ժողովի խորհրդի դիմումը՝ ասել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:
-
09.12.2020|
14:25
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ կառավարությունը որոշում է. Մելիքսեթ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ», - նշված է կառավարության որոշման մեջ։
-
09.12.2020|
14:21
Կուսակցությունների մասին օրենքը ոչինչ էլ չի կայունացնելու, որևէ կապ չունի քաղաքական համակարգի կայունացման հետ՝ ԱԺ նիստի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
-
09.12.2020|
14:17
«Մենք չենք ուզում ցնցումներ։ Մեզ հանրային համերաշխություն է պետք» հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն՝ ընդգծելով՝ ատելության ու թույնի մթնոլորտը պետք է մնա անցյալում։
-
09.12.2020|
10:22
Հայաստանում դեկտեմբերի 8-ի կեսօրին ավարտվեց ընդդիմադիր կուսակցությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրած ուլտիմատումի ժամկետը: Ցուցարարների պահանջով՝ վարչապետը պետք է հեռանար մինչև կեսօր:
-
08.12.2020|
21:30
Անհրաժեշտ է ազնիվ լինել ինքներս մեզ հետ և լիարժեք պատասխանատվությամբ ընդունել պարտությունը, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
-
08.12.2020|
21:28
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարությունների ժամին անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։
-
08.12.2020|
21:24
Քոչարյան Անդրանիկն այսօր ԱԺ-ում առաջարկել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Անթասիբ, անհայրենիք հողատուներ», գրել է նա։
-
08.12.2020|
21:22
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
-
08.12.2020|
21:20
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար հանդիպում է ունեցել Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի կրթամշակութային և հասարակական-երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին: